ԿարևորՄիջազգային

Այաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվեց  իմամ Ռեզայի դամբարանում

Իրանի Մեշհեդ քաղաքում ավարտվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությունը։ Նա սպանվել էր երեքուկես ամիս առաջ՝ իսրայելա-ամերիկյան օդային ռազմական արշավի առաջին օրը։

Այաթոլլա Խամենեիի հրաժեշտի արարողությունները տեւել են վեց օր,  անցկացվել Իրանի մի քանի քաղաքներում, ինչպես նաեւ հարեւան Իրաքում։ Նրա աճյունի հետեւից բոլոր քաղաքներում հրաժեշտ են տվել հավատացյալները` լցնելով փողոցներըկ։

Հինգշաբթի առավոտյան գերագույն առաջնորդի մարմինը ուղղաթիռով տեղափոխվել է Մեշհեդ, որտեղ եւս փողոցները լցվել են նրա կողմնակիցներով` պարզելով Խամենեիի լուսանկարները, Իրանի դրոշները եւ Դոնալդ Թրամփին եւ Բենիամին Նեթանյահուին սպանելու կոչերով պաստառներ։

Այաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվել է շիա մահմեդականների գլխավոր սրբավայրերից մեկում՝ իմամ Ռեզայի դամբարանում։

Կարդացեք նաև

Back to top button