Սուրճ ու սեր առավոտից

«Armenia What’s Up?»․ Հայաստանի մասին նոր երաժշտական հոլովակ և Ալերգիայի համաշխարհային օր․ «Սուրճ և սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Վեգա Անդրեասյան

Հյուրեր՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավկովկասյան նախագծերի ղեկավար Յակոբ Վոյլլենշտայն և թարգմանիչ Հրաչյա Ստեփանյան։

Հյուրի հետ թեման. «Armenia What’s Up?» պաշտոնական երաժշտական տեսահոլովակը՝ ստեղծագործություն, որը ներկայացնում է Հայաստանի պատմությունը, մշակույթը և ազգային ինքնությունը՝ աստվածաշնչյան ժամանակներից մինչև անկախ Հայաստան ու ապագային միտված տեսլականը։

Օրվա թեման. Հուլիսի 8-ը Ալերգիայի համաշխարհային օրն է։ Կխոսենք ալերգիկ հիվանդությունների կանխարգելման, ճիշտ բուժման և իրազեկման կարևորության մասին։ Անդրադարձ կլինի նաև Ալերգիայի շաբաթվա շրջանակում իրականացվող նախաձեռնություններին և ոլորտի արդի մոտեցումներին։

Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը.

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button