Արդեն100 տարի

Պարույր Սևակի և Գևորգ Աբաջյանի արժեքավոր զրույցը՝ գրականության, ինտելեկտուալ պոեզիայի և ազգային ինքնության մասին. «Արդեն 100 տարի»

1969 թ. ռադիոյի տաղավարում գրականագետ Գևորգ Աբաջյանը հյուրընկալել էր Պարույր Սևակին: Նրանք զրուցում էին նորին մեծություն գրականության մասին: Սևակն արդեն ավարտել էր Սայաթ-Նովային նվիրված իր աշխատությունը և այն հանձնել ընթերցողի դատին:

Բայց ինչպե՞ս պատահեց, որ, չընդունելով աշուղական արվեստը, նա փարվեց Սայաթ-Նովայի արվեստին, ինչո՞վ նրան սիրելի դարձավ Սայաթ-Նովայի անհատականությունը:

Որքա՜ն արժեքավոր են բանաստեղծի մեկնաբանությունները: Զրույցը շարունակվում է «պոեմ» ժանրի և դրա բանաստեղծականության շուրջ: Հետաքրքիր է իմանալ հռչակավոր «Անլռելի զանգակատուն» պոեմի հեղինակի կարծիքը:

Սևակն ասում է, որ ինքն ավելի հակված է քնարական պոեմին, քան նկարագրական-սյուժետայինին, և որ վերջինս այլևս սպառել է իրեն: Այս համոզմունքը բանաստեղծն ունեցել է նաև իր հռչակավոր գործը գրելիս, որտեղ ևս չկա սյուժետային գիծ, և որը, ինչպես ինքն է ասում, անսյուժե գործ է: Սևակը համոզված է, որ սյուժետային՝ կոնկրետ դեպքերի վրա կառուցված գործերն ավելի շուտ են հնանում:

Գրականագետ Գևորգ Աբաջյանի և Պարույր Սևակի արժեքավոր զրույցը շարունակվում է «ինտելեկտուալ պոեզիա», «ազգային գրող», «ազգային բանաստեղծ» հասկացությունների շուրջ:

Որքա՜ն հետաքրքիր են նրա դատողությունները գրականության մեջ հայրենասիրության և սնապարծության մասին:

Կարդացեք նաև

Back to top button