ԿարևորՔաղաքական

TRIPP-  ի ռիսկերի կառավարումը հայ- իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից է. ԻԻՀ դեսպան

Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին կարծում է, որ TRIPP նախագծից եկող ռիսկերի կառավարումը ու հնարավոր մարտահրավերների վերացումը պետք է լինեն հայ- իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից։

Նա, նաեւ հիշելով այս գիշեր ԱՄՆ-ի կողմից իրանական օբյեկտների վրա հարվածները, նշել է. « Իրանի շատ լեգիտիմ և տրամաբանական անհանգստությունը իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա և պատասխան տրվի այդ անհանգստություններին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն էլ հավաստիացրել է, որ այս ծրագրի, այս նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք և ԱՄՆ-ի ներկայության արդյունքում որևէ սպառնալիք և մարտահրավեր Իրանի համար չի ստեղծվի»։

Դեսպանի կարծիքով` պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանը կարող է իրականացնել ապաշրջափակման իր ողջ ներուժը։

Միաժամանակ` նա հարատև և առանձնահատուկ հարաբերություններ է որակել երկու երկրների միջեւ կապերը։

Ըստ դեսպանի` Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին շատ յուրահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ` միշտ անվանելով ազնիվ հարեւան։

«Նա նաև յուրահատուկ հարգանքով էր վերաբերվում Իրանի Իսլամական  Հանրապետության տարածքում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներին և օգտագործում էր ամեն առիթները այդ ընտանիքներին այցեր կատարելու համար, հատկապես այն ընտանիքներին, որոնց զավակները զոհվել են իրանա- իրաքյան պատերազմում»։

Դեսպանը հույս է հայտնել, որ նահատակ առաջնորդի գաղափարները «որպես ճրագ, միշտ կլինեն մեր ձեռքում` հայ- իրանական հարաբերությունների զարգացման և ապագայում մեծ ծրագրերի իրականացման ճանապարհին»։

Կարդացեք նաև

Back to top button