
Ռուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարան` IMEI, գողացված, կորցրած եւ ապօրինի ներկրված հեռախոսների արգելափակման համար, հայտնում է Forbes Rossia-ն` հղում անելով կառավարության որոշման հրապարակված նախագիծը։
Հունիսի 20-ին հրապարակված նախագիծը սահմանում է IMEI բազայի գործունեության կարգը, որի ստեղծումը նախատեսված է հակախարդախության միջոցառումների երկրորդ փաթեթով։ Օրենքն ընդունվել է 2026 թվականի հունիսի 9-ին։ Դրա համաձայն՝ կապի օպերատորները պարտավոր կլինեն իրենց բաժանորդների հեռախոսների IMEI համարները գրանցել միասնական շտեմարանում եւ անջատել այն SIM քարտերը, որոնք օգտագործվում են վտանգված կամ արգելված սարքերում։
Որոշման նախագծի համաձայն՝ IMEI բազան կօգտագործվի ինտերնետի եւ հեռախոսակապի միջոցով կատարվող հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչական բնույթի, կանխման, գողացված, կորցրած եւ ապօրինի ներկրված բջջային սարքերի արգելափակման, ինչպես նաեւ «օգտատերերի սարքավորումների շրջանառության թափանցիկության բարձրացման» նպատակով։
Բացի այդ, կապի օպերատորները պարտավոր կլինեն մեկ ժամվա ընթացքում բազա փոխանցել այն նոր հեռախոսի տվյալները, որի մեջ բաժանորդի SIM քարտն ակտիվացվել է։




