ԿարևորՔաղաքական

Վրաստանի ՆԳ նախարարը կայցելի Հայաստան

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցը կկատարի Հայաստան, հայտնում է «Արմենպրես»-ը` հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը։

Նշվում է, որ վրացի նախարարի այցը տեղի կունենա ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրավերով։

«Այցի ընթացքում Սուլխան Թամազաշվիլին կհանդիպի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ և պատվիրակության հետ միասին կայցելի Հայաստանի ոստիկանության ստորաբաժանումներ, կծանոթանա նրանց գործունեությանը։  

Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարարը նաև կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button