ԿարևորՀասարակություն

Հայտարարվել է մրցույթ Պետգույքի նախագահի պաշտոնի համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին։

Դիմելու հրավիրվում են այն մասնագետները, որոնք ավարտել են աշխարհի լավագույն 200 համալսարաններից մեկը` ըստ QS World University Rankings, Times Higher Education (THE) կամ Academic Ranking of World Universities (ARWU, Shanghai Ranking) միջազգային վարկանիշների և ունեն ղեկավար աշխատանքի փորձ։

Ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այլընտրանքային՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 25-ը։

Կառավարությունը շարունակում է պետական ծառայության ղեկավար պաշտոններում ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ ձևավորելով պրոֆեսիոնալ, մրցունակ և արդյունքահեն պետական կառավարման համակարգ:

Կարդացեք նաև

Back to top button