
Մահացել է բժիշկ, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանըб ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին։ Գնահատելի է նրա ավանդը վիրաբուժության զարգացման և առողջապահության կազմակերպման գործում։ Կիսում եմ նրա հարազատների, գործընկերների և բոլոր ճանաչողների վիշտը»,- գրել է նախարարը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում Changan մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին։




