Հասարակություն

Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Հունաստան

Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Հունաստանի Հանրապետություն։

Հունիսի 24-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայ-հունական առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար անդամներ Ակիս Դագազեանի և Գէորգ Քոլանեանի հետ։

Հանդիպման ընթացքում պալատի ներկայացուցիչները ներկայացրել են կառույցի ստեղծման պատմությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը՝ անդրադառնալով հայ-հունական տնտեսական հարաբերությունների զարգացմանը, գործարար համայնքների միջև համագործակցության խթանմանը և ներդրումային կապերի ամրապնդման ուղղությամբ պալատի կողմից իրականացվող աշխատանքներին։

Քննարկվել են սփյուռքի տնտեսական ներուժի առավել արդյունավետ ներգրավման, գործարար կապերի ընդլայնման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի նոյեմբերի 5–8-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Զարեհ Սինանյանն ընդգծել է սփյուռքում գործող առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը՝ նպատակ ունենալով համակարգված ներկայացնել սփյուռքի տնտեսական ներուժը և խթանել Հայաստան-Սփյուռք գործարար համագործակցության ընդլայնումը։

Կարդացեք նաև

Back to top button