
«Քաղաքացիական պայմանագրի» վարչության այսօրվա նիստում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ ՔՊ-ում տեղի է ունենալու նիստ, որտեղ ԱԺ նախագահի առաջադրված թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու էր մեկը։ Մամուլում շրջանառվում էր ԱԺ նախագահի աթոռի համար պայքարող 3 թեկնածուի անուն՝ Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան և Հայկ Կոնջորյան։
Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կազմակերպվում է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում, թեկնածու կարող են առաջադրել բոլոր խմբակցությունները: Խոսնակն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ունենում է երեք տեղակալ, որոնցից մեկը՝ ընդդիմության կազմից:
Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։




