
Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ, 1lurer.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունիսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։ Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար:




