Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Սևակ Հակոբյան։ Հյուրեր. Լևոն Սաքեյան և Գևորգ Մարգագրյան–Triangulum Community-ի համահիմնադիրներ և դիջեյներ։
Թեման. Հուլիսի 11-ին Triangulum Community-ն հրավիրում է էլեկտրոնային երաժշտության աշխարհի ամենայուրահատուկ դուետներից մեկին՝ Bedouin, բացառիկ ելույթով խորհրդանշական Garni Temple-ում։
Միջոցառումն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Historical Environment Preservation Service and Museum-Reservations-ի աջակցությամբ։
Կխոսենք սպասվող միջոցառման, էլեկտրոնային երաժշտության մշակույթի, Triangulum Community-ի գործունեության և Գառնիի տաճարում նախատեսվող բացառիկ երեկոյի մասին։
Ինչպես միշտ՝ կլինի օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:




