
Հունիսի 26-ին, ժ․ 19-ին Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը ելույթ կունենա Տավուշի մարզի Բերդավանի գեղագիտական կենտրոնում։
Հոբելյանական տարվա միջոցառումների մարզային համերգաշարի վերջին կանգառը կլինի Գեղարքունիքի մարզում, հունիսի 27-ին, ժ 19։00-ին Մարտունու մշակույթի տանը։

Անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյան։
Հրավիրում ենք վայելելու հայ աշուղների երգերը։ Մուտքն ազատ է։




