ԿարևորՔաղաքական

ԵԱՏՄ-ն պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները նաեւ խնդիրներ են առաջացրել ԵԱՏՄ անդամ այլ երկրներ արտահանելու հետ կապված։ Դրանց անդրադառնալով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հայ արտահանողների թիկունքում է, նրանց մղում է որոշակի գործողությունների։

«Այսինքն` տրանսֆորմացիոն մի շրջան ենք ապահովում, որպեսզի իրենք հանգիստ կարողանան նայել աշխարհին, տեսնել այն հնարավորությունները, գնահատել, գնալ բանակցել եւ լրացուցիչ լարվածության մեջ չլինել»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է նաեւ, որ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանը շատ սերտ եւ ակտիվ աշխատում է։

Նա շեշտել է, որ ԵԱՏՄ-ն հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված` աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժ։

«Եթե դա չկա, նշանակում է ԵԱՏՄ  չկա, եւ ԵԱՏՄ-ն հարցին պետք է հստակ պատասխանի` ինքը կա՞, թե՞ չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա, եւ մենք, այդ թվում որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ֊ որ թյուրիմացություն է տեղի ունեցել եւ տպավորություն է ստեղծվել, որ չկա ԵԱՏՄ-ն։ Բայց եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի` գիտեք ինչ, ես չկամ այլեւս, մենք ի՞նչ կարող ենք անել։ Մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք եւ աշխատում ենք Եվրասիական տնտեսական միությունում։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա»,- ասել է կառավարության ղեկավարը։

Կարդացեք նաև

Back to top button