
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստում փակ քվեարկությամբ կորոշվի, թե նոր ձևավորվող խորհրդարանում ով է զբաղեցնելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնը»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է վարդապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արմենպրես»-ը հայտնում է, որ Փաշինյանն այսպես է արձագանքել մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե նոր ձևավորվող խորհրդարանում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի երեք թեկնածու կա՝ ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ առաջադրված թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը, և դրա մասին կլինի հանրային իրազեկում։ Մեր պլանն այն է, որ այսօրվա նիստում այս հարցով մենք պետք է լսենք թեկնածուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք և որոշում կայացնենք։ Ես իմ քվեարկությունը կանեմ փակ ռեժիմով, ինչպես մյուս գործընկերները»,- ասել է Փաշինյանը։



