Կենդանի ձայնադարան

Ազգային երգարվեստի անզուգական կատարողը. Օֆելյա Համբարձումյան. «Կենդանի ձայնադարան»

Հաղորդում ՝ «Կենդանի ձայնադարան»: Ստուդիայում ՝ Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ

  • Գեղարվեստական ղեկավար՝ Ռուբեն Մաթևոսյան
  • Դիրիժոր՝ Աշոտ Պետրոսյան

Թեման՝ Այս թողարկումը նվիրված է Օֆելյա Համբարձումյանին՝ ազգային երգարվեստի անզուգական կատարողին։

Նրա արտահայտիչ ձայնն ու բարձրարվեստ կատարումները հարստացրել են հայկական երաժշտական ժառանգությունը։ Հաղորդման ընթացքում կհնչեն նրա կատարմամբ սիրված երգերը, այդ թվում՝ Սայաթ-Նովայի, ինչպես նաև նշանավոր աշուղներ Հավասիի, Ջիվանիի, Աշոտի և Շահենի ստեղծագործություններից։

Օֆելյա Համբարձումյանի արվեստը մինչ օրս շարունակում է հուզել և ոգեշնչել ունկնդիրներին՝ մնալով հայկական երգարվեստի ամենավառ էջերից մեկը։ Օֆելյա Համբարձումյանի անվանական հուշաքարը զարդարում է Հանրային ռադիոյի Նվիրյալների արահետը, իսկ նրա բազմաթիվ բացառիկ կատարումներ պահպանվում են Հանրային ռադիոյի ձայնային պահոցում։

Կարդացեք նաև

Back to top button