Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան: Հյուր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի կցորդ Անաստասիա Կոլիվաս և թարգմանիչ Տիգրանուհի Բաղդասարյան: Թեման. «Դիվանագիտության մեջ կանանց միջազգային օրը»: Ամեն տարի հունիսի 24-ին աշխարհում նշվում է Դիվանագիտության մեջ կանանց միջազգային օրը։
Այն պաշտոնապես հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2022 թվականի հունիսի 20-ին ընդունված բանաձևի հիման վրա, որի համահեղինակներից է եղել նաև Հայաստանը։ Օրվա հիմնական նպատակներն են՝ Ընդգծել կանանց նշանակալի ներդրումը միջազգային հարաբերությունների, խաղաղության և կայուն զարգացման գործում։
Բարձրացնել իրազեկությունը դիվանագիտական աշխատանքում գենդերային հավասարության անհրաժեշտության և առկա խոչընդոտների վերացման վերաբերյալ։ Խրախուսել կանանց լիարժեք և հավասար մասնակցությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում։
Ինչպես միշտ՝ օրվա տեղեկատվական բլոկը․
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:




