Ընտրություններ 2026ԿարևորՀասարակություն

ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործին ՍԴ երկու դատավոր չի մասնակցի, երրորդ կողմ կլինի ՔՊ-ն

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումի հիման դրա ՍԴ երկու անդամների` Արտակ Զեյնալյանի եւ Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը ԱԺ ընտրությունների արդյունքների բողոքարկման գործի քննությանն անհնարին է համարել, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն «որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»:

ՍԴ անդամ Արտակ Զեյնալյանը եղել է «Հանրապետություն» կուսակցության, իսկ Վլադիմիր Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Այս կուսակցությունները համամասնական ցուցակով մասնակցել են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին։

Աշխատակարգային մեկ այլ որոշմամբ էլ Սահմանադրական դատարանը «Քաղաքացիական պայմանագրին» ներգրավել է որպես երրորդ անձ։

ՍԴ-ն միավորել է արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները եւ գործով զեկուցող նշանակել Էդգար Շաթիրյանին։ Դատաքննությունը կսկսվի հունիսի 26-ին, ժամը 11։00-ին։

Back to top button