ԿարևորՀասարակություն

Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները, հայտնում են Փրկարար ծառայությունից։

Աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության 180, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Կարդացեք նաև

Back to top button