ԿարևորՄիջազգային

Իրանի պայմանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար և Իսրայելի արձագանքը

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ չեն դադարեցվել Իսրայելի ռազմական գործողությունները Լիբանանում․ այս մասին հայտարարել է իրանական բանակցային պատվիրակության անդամ Հոսեյն Ղորբանզադեն։

Ավելի վաղ իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը, հղում անելով բանակցային թիմի սեփական աղբյուրին, հայտնել էր, որ իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած սպառնալիքների դեմ բողոքի։

Տես նաև՝ Իրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառով

Իրանական «Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղորբանզադեն մասնավորապես նշել է. «Լիբանանը բանակցությունների օրակարգի ամենաքննարկվող թեման է։ Եթե Լիբանանում պատերազմը չդադարի, բանակցությունները չեն շարունակվի»»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ իսրայելական ուժերը կմնան Լիբանանի հարավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելի ժողովրդին պաշտպանելու համար։

«Մենք կմնանք Լիբանանի հարավի անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ հյուսիսում մեր ժողովրդին և Իսրայելի բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասել է Նեթանյահուն։ Իսրայելի վարչապետի խոսքերը մեջբերել է «Times of Israel» պարբերականը։

Նեթանյահուն նաև ընդգծել է, որ անկախ դիվանագիտական ​​​​պայմանագրերից՝ Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։

Կարդացեք նաև

Back to top button