ԿարևորՍպորտ

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի նոր համազգեստը կրկին հայկական արտադրության է

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն այսուհետ միջազգային մրցումներում հանդես կգա նոր մրցումային հագուստով, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և հայկական արտադրության «Մելանտե» ընկերության համագործակցությունը շարունակվում է։ Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի մեր մարզիկների մրցումային մարզահագուստը կլինի հայկական արտադրության։

Նոր դիզայնով մրցումային հագուստն ունի հիմնական կապույտ գույն, «Armenia» գրառումը և Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Թիկունքի հատվածում կլինի ֆեդերացիայի տարբերանշանը»,-ասված է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button