
Ապամոնտաժվում է Փամբակ գետի վրա գտնվող խողովակը, որը դժբախտության պատճառ էր դարձել. 7 և 13 տարեկան երկու քույրերը փորձել էին անցնել խողովակի վրայով և ընկել էին գետը։
Ահազանգը ստացվել էր հունիսի 15-ին եւ դրանից հետո սկսվել էին փրկարարական, ապա որոնողական աշխատանքները։
Որոնողական աշխատանքների ընթացքում Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը, 13 տարեկանի մարմինը դեռևս չի հաջողվել գտնել։
Աշխատանքներին ներգրավված են փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։




