ԿարևորՀասարակություն

ԿԸՀ-ն վաղը կքննի Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը ԿԸՀ-ն կքննի վաղը` ժամը 15:00-ին, հայտնում են ԿԸՀ-ից։

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով: 

Հունիսի 14-ին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել Ռոբերտ Քոչարյանին լքել երկրի տարածքը։ Նրա գրասենյակը հայտարարել էր, որ այցը վաղօրոք պլանավորված էր, կրում էր անձնական բնույթ և պետք է տևեր երեք օր։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել էր, որ նոր քրեական գործի մասին տեղեկություն չունեն, և երկրորդ նախագահը որևէ գործով չի հարցաքննվել։

Կարդացեք նաև

Back to top button