
Գլոբալ խաղաղության ինդեքս 2026-ի համաձայն՝ Հայաստանը 21 հորիզոնականով բարելավել է իր դիրքը եւ այժմ զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը՝ 1.825 միավորով։
Իսկ ահա Ադրբեջանը նահանջել է 8 հորիզոնականով եւ այժմ 110-րդ տեղում է` 2.142 միավորով։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանը արձանագրել է խաղաղության ամենամեծ բարելավումներից մեկը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Առաջընթացը պայմանավորված է եղել հիմնականում անվտանգային ցուցանիշների բարելավմամբ և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացով։
Ադրբեջանը, ընդհակառակը, տարածաշրջանում արձանագրել է խաղաղության ամենամեծ վատթարացումը։
Զեկույցի համաձայն՝ թեև Հայաստանի հետ հարաբերությունները բարելավվել են, սակայն Ադրբեջանի խաղաղության ցուցանիշը վատթարացել է Իրանի հետ լարվածության աճի, շարունակվող հակամարտությունների ցուցանիշի անկման, սպառազինությունների ներմուծման կտրուկ աճի և ռազմական ծախսերի շարունակական ավելացման պատճառով։




