ԿարևորՄիջազգային

Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը

Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանին։

«Այս անգամ ուկրաինական հեռահարության ազդեցությունը զգացվել է Մոսկվայի տարածաշրջանում։ Վնասվել է նավթավերամշակման գործարանը՝ 500 կմ հեռավորության վրա»,- գրել է նա Telegram-ում՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ երեւում է թռիչքը, պայթյունը եւ Կապոտնայում գտնվող գործարանի հրդեհը։

Ըստ նրա` Ռուսաստանին պետք է ստիպել ավարտել պատերազմը։  

Ավելի վաղ` Մոսկվայի քաղաքապետն էր հայտնել, որ Ռուսաստանի մայրաքաղաքը  գիշերը ենթարկվել է առնվազն 60 ԱԹՍ-ի  հարձակման, որոնցից «մեկի հարվածից վնասվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի օբյեկտը Կապոտնայում, որտեղ հրդեհ է բռնկվել»։

Մոսկվայի նավթավերամշակման գործարանը մայիսի 17-ին արդեն ենթարկվել էր ուկրաինական անօդաչուների հարձակման։ Այն ժամանակ վիրավորվել էր 12 մարդ։

Սոբյանինը հայտնել է, որ այս գիշերվա հարձակման արդյունքում տուժածներ չկան։

Կարդացեք նաև

Back to top button