Մտքի ուժը

Անթառամ-կաթնափուշ խառնուրդը՝ լյարդի ցիռոզի վաղ ախտորոշման և կանխարգելման նոր ուղի․ Հայկական գիտական կենտրոնի նոր առաջարկը. «Մտքի ուժը»

Անթառամի և կաթնափուշի խառնուրդը՝ գիտական հետազոտությունների առանցքում.

Արդեն տասը տարի հայ գիտնականները հետազոտում են այս երկու դեղաբույսի խառնուրդի արդյունավետությունը բուժման նպատակով՝ ցիռոզի նախնական ախտորոշման և կանխարգելման նոր առաջարկի շուրջ։ Հեղինակը ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի, դեղաբանության և պաթոհիստոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Լիլիթ Արշակյանն է։ Ստեղծեցին անթառամի ու կաթնափուշի խառնուրդ, որն էլ օգտագործում են լյարդի տոքսիկ ցիռոզի ուսումնասիրման համար: Լիլիթի ատենախոսական աշխատանքի շրջանակներում է կատարվում հետազոտությունը։ Սկզբնական փուլում նպատակ էր դրված ուսումնասիրել բուսական խառնուրդի լյարդապաշտպան հատկությունը՝ կաթնափուշից ու անթառամից անջատված։

Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Լիլիթ Արշակյան, ինտեգրոթերապևտ Օնիկ Սարգսյան

Լյարդի ցիռոզը և քրոնիկ լյարդային հիվանդությունը առողջապահական գլոբալ լուրջ խնդիրներ են ամբողջ աշխարհում: Համաձայն մի շարք ուսումնասիրությունների, աշխարհում ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով մահվան չորրորդ պատճառը հանդիսանում է ցիռոզը: Լյարդի ցիռոզի ժամանակ դիտվում է լյարդի նորմալ կառուցվածքի խանգարում՝ պայմանավորված այնտեղ ռեգեներացիոն հանգույցների ձևավորմամբ: Բացի այդ՝ լյարդի ցիռոզը որպես ցանկացած էթիոլոգիայի լյարդի հիվանդությունների վերջնական փուլ, ունի բարդացումների լայն սպեկտոր, որոնք բացահայտում են դրա շղթայական կապը այլ օրգան-համակագերի հետ: Դրանք հիմնականում վատացնում են հիվանդերի կյանքի որակը:

Լյարդի ցիռոզը քրոնիկ կլինիկաախտաբանական ախտահարում է, որը զարգանում է լյարդի պարենխիմայում՝ ինտերստիցիալ տիպի մատրիքսի շարունակական կուտակման հետևանքով: Ցիռոզը համարվում է ֆիբրոգենեզի վերջնական փուլ: Այն ընթանում է լյարդում ֆիբրոզ սեպտաների, ռեգեներացիոն հանգույցների ձևավորմամբ: Լյարդում գործընթացները բերում են լյարդի նորմալ հյուսվածքի կառուցվածքի անոթային համակարգի փոփոխման։ Հիվանդության առաջացման մեջ կարևոր դեր ունեն քրոնիկ վիրուսային հեպատիտիները, ալկոհոլիզմը, նյութափոխանակության ժառանգական խանգարումները և ոչ միայն։ Եվ ահա, հայ գիտնականներն առաջարկում են նոր, արդյունավետ համակցում՝ նաև կանխարգելելու հիվանդության զարգացումը։

Ինչպե՞ս են այն ստացել։ Բույսերը հավաքվել, չորացվել են, գիտական կենտրոնի բուսաբանության լաբորատորիայում, անջատել են ֆլամինը և սիլիմարինը։ Լիլիթ Արշակյանն էլ գտել է ցիռոզի զարգացման դինամիկայում արդյունավետ համակցումը։ Սկսվեց համագործակցություն մասնագետի հետ.

«Քննարկումների արդյունքում գաղափար առաջացավ ուսումնասիրել խառնուրդի ոչ միայն լյարդապաշտպան հատկությունը, այլ ճիշտ մոտեցում մշակել ցիռոզի նախնական ախտորշումից մինչև կանխարգելում և բուժում»։ 

Գիտական այս առաջարկը եզակիներից է. փորձ է արվում նաև կիրառական հիմքերի վրա դնել։ Այս դեպքում համագործակցությունը բժշկի հետ է։ Արտաքին ու ներքին տարբեր ազդակներով լյարդի վնասումը կարող է հանգեցնել լյարդի դիսֆունկցիայի, որի զարգացող և տևական ախտահարումը հանգեցնում է ցիռոզի։ Այն զարգանում է, երբ խախտվում են օրգանի վերականգնողական հատկությունները։ Ստացված խառնուրդը միջգիտական հետազոտությունների թեմա կարող է դառնալ, ասում է  ինտեգրոթերապևտ Օնիկ Սարգսյանը։ 

Որտե՞ղ փնտրել ֆինանսավորման աղբյուր՝ կյանքի կոչելու համար գիտական առաջարկները։ Պետական կամ մասնավոր կառույցներ՝ ասում են գիտնականները։ Գիտության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն կա՝ ընդգծում են, միաժամանակ նշում՝ մեծ գաղափարները դժվար են կյանքի կոչվում։ Հեշտ չէ նորարարությունն առաջ տանել՝ առանց խնդիրների։ Հետաքրքրվողներ ու գիտական առաջարկներին արձագանքողներ կան, մնացածը՝ ժամանակի հարց է։ 

Կարդացեք նաև

Back to top button