Սուրճ ու սեր առավոտից

Մաթեմատիկայի համաշխարհային օրը՝ թվերի և մտածողության աշխարհ․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան, հյուրեր` Ալեքսանդր Կարալյան և Գարիկ Ավետիսյան` Կապանի մաթեմատիկայի խմբակի համահիմնադիրներ:

Թեմա՝ հոկտեմբերի 15-ին նշվում է մաթեմատիկայի համաշխարհային օրը (Global Math Day)։ Այդ օրը աշխարհով մեկ անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ դպրոցներում, համալսարաններում և կրթական կենտրոններում՝ ցույց տալու համար, որ մաթեմատիկան կարող է լինել հետաքրքիր, հասկանալի և ստեղծագործական։

Օրվա նպատակը՝ մարդկանց մոտ արթնացնել հետաքրքրություն մաթեմատիկայի հանդեպ, ցույց տալ, որ այն միայն թվերի ու բանաձևերի մասին չէ, այլ մտածողության, տրամաբանության ու գեղեցկության արվեստ է:

Ինչպես միշտ՝ հաղորդման ընթացքում կլինի օրվա տեղեկատվական բլոկը․

  • Օրվա լրահոսը,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց թռիչքների չվացուցակ,
  • Լավ երաժշտական ընտրանի
  • Կապ ռադիոլսողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button