
1913 թ․ հայերի և Օսմանյան կայսրության մյուս ոչ մուսուլման ժողովուրդների կյանքում բացասական փոփոխություններ եղան երիտթուրքական երկրորդ հեղաշրջումից հետո։ Դրա հետևանքով տեղի ունեցավ պետության և կուսակցության լիակատար սերտաճում ու միակուսակցական վարչակարգի հաստատում։
Իրադարձությունների նման զարգացումը թույլ տվեց «Միություն և առաջադիմություն» կոմիտեին իրագործել նախկինում կայացրած իրենց որոշումները։ Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ռեգինա Գալուստյանը։




