Միշտ ներկա

Ո՛չ մի քայլ հետ․ ավագ լեյտենանտ Արման Բեկնազարյանն այս կարգախոսով էր առաջնորդվում․ «Միշտ ներկա»

Ծննդով ԱՀ Մարտակերտ քաղաքից 18 տարվա զինծառայող, կոչումով՝ ավագ լեյտենանտ Արման Բեկնազարյանն ամեն անգամ դիրքեր բարձրանալուց առաջ երկու որդիներին հորդորել է, որպեսզի ուշադիր լինեն մայրիկի հանդեպ ու չջղայնացնեն։

Մինչ օրս տղաները հիշում են հոր հորդորը և հատուկ հոգատարությամբ վերաբերվում մոր՝ Մարինեի նկատմամբ։ Արման Բեկնազարյանն ինչպես որ տանն էր հոգատար բոլորի հանդեպ, այնպես էլ զորամասում էր։

Զինվորներին վերաբերվում էր այնպես, ինչպես իր տղաներին։ Քչախոս էր, խստապահանջ, ռազմական գործում զգացմունքային չէր, ինչն էլ ոգևորում էր զինվորներին։ Արմանի և իր զինակից ընկերների կարգախոսը հետևյալն էր․ «Ո՛չ մի քայլ հետ», որով էլ առաջնորդվեցին մինչև իրենց կյանքի վերջը։

Արման Սերգեյի Բեկնազարյանը զոհվել է հայրենի Մարտակերտի մատույցներում՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին․ հուղարկավորված է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում։ Հետմահու արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի։

Կարդացեք նաև

Back to top button