Ժամանակի վկան

Քրիստոնյա արևմուտքը հիմա պաշտպանվում է Հայաստանում․ Բերնդ Բրաուն․ «Ժամանակի վկան»

Գերմանացի հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, պատմաբան, քաղաքագետ, բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ, «Ֆրիդրիխ Էբերտի տուն-թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն, Հայդելբերգի համալսարանի դասախոս և պատվավոր պրոֆեսոր, դոկտոր Բերնդ Բրաունը, որ զբաղվում է նաև Հայաստանի պատմությամբ և այդ մասին դասընթացներ է վարել Հայդելբերգի համալսարանում, մեկ անգամ չէ, որ հանդես է եկել հայկական հարցի պաշտպանության դիրքերից։

Նա Հայաստան էր ժամանել հոկտեմբերին և հյուընկալվեց նաև «Ժամանակի վկան» հաղորդաշարին։ Դոկտոր Բրաունին ուղեկցում էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին, որին շնորհակալություն ենք հայտնում գերմաներենից հայերեն և հակառակը թարգմանությունը կատարելու համար։

Հետաքրքրվեցի, թե ի՞նչ նպատակով է այս անգամ դոկտոր Բրաունը ժամանել Հայաստան։

Պատմաբան Բերնդ Բրաունի գիտական հետաքրքրությունները հիմնականում առնչվում են գերմանական պետության վերջին երկու դարերի պատմությանը։

Առանձին-առանձին անդրադարձանք դոկտոր Բրաունի՝ Հայաստանում ներկայացրած զեկուցումներին և դրանցում արտացոլված հիմնական թեզերին։

Արցախի բռնի տեղահանությունը և էթնիկ զտումը, ճիշտ է, ծավալուն և երկարաժամկետ քննարկումների նյութ չդարձավ համաշխարհային լրատվամիջոցներով, սակայն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում առաջադեմ մտավորականությունը տեղյակ է, թե ինչ տեղի ունեցավ Արցախում։ Համենայն դեպս այս հարցերը դոկտոր Բրաունի ուշադրության կենտրոնում են եղել և Հայաստանում ներկայացրած երկրորդ դասախոսության մեջ նա բազմաթիվ կարևոր հարցադրումներ է արել և փորձել տալ դրանց պատասխանները։ 

Դոկտոր Բրաունը հիացած է հայոց պատմությամբ, հարուստ մշակութային ժառանգությամբ և վստահ է, որ դրանք են այն ատաղձը, որը կձգի ու կմիավորի Հայաստանի ու հայ ազգի բարեկամներին ամբողջ աշխարհում։ Եվ, իհարկե, իր բանաձևն է ներկայացնում, թե ինչպե՞ս մեծացնել մեր բարեկամների թիվը։

Վերջում դոկտոր Բերնդ Բրաունն անգլերենով հայտնեց իր շնորհակալությունը Հանրային ռադիոյում հարցազրույց ունենալու հնարավորության համար ու նաև իր փարիզեցի բարեկամուհու համար խնդրեց հաղորդման ձայնագրությունը։

Կարդացեք նաև

Back to top button