Հատվող եթեր

Ազնավուրի «Լա Բոհեմ» երգը՝ հայ նկարիչների մեկնաբանությամբ. «Հատվող եթեր»

Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում օրերս Հայաստանի նկարիչների միությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, իրականացրեց «Լա Բոհեմ» խորագրով ցուցահանդեսը:

100 հայ նկարչի 100 ինքնատիպ ստեղծագործություն` նվիրված Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» երգին:

«Լա Բոհեմ» հանրահայտ և սիրված ստեղծագործության պատկերումը հնարավորություն է նորովի բացահայտելու Ազնավուրի արվեստը՝ ժամանակակից նկարիչների մեկնաբանմամբ։ Ինքնատիպ և զգացմունքային աշխատանքներ՝ Ազնավուրի ստեղծագործությամբ ներշնչված։

«Հատվող եթեր» հաղորդման հյուրերն են գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և «Լա Բոհեմ» ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Մարգարիտա Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Back to top button