Հազարամյակների ընթացքում մարդկային հասարակությունը մեծ փոփոխություններ է կրել. փոխվել են ներքին սոցիալական հարաբերությունները, կառավարման համակարգերը, ընտանիքի ու պետության մոդելները, կանանց և տղամարդկանց դերակատարությունը բոլոր ոլորտներում: Այս գործընթացները գիտնականների մշտական ուշադրության կենտրոնում են, որոնք նորահայտ աղբյուրների, հնագիտական պեղումների, համեմատական ուսումնասիրությունների միջոցով փորձում են վեր հանել հասարակական զարգացումները դեռևս հնագույն ժամանակաշրջանից:
Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի հերթական ժողովածուն կոչվում է «Կինը արևելքում», որտեղ դիտարկվել է արևելյան տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում կանանց հանրային ու քաղաքական դերակատարությունը:
«Հասարակ գիտություն» հաղորդման հյուրն է ժողովածուի գիտական խմբագիր Մարիամ Խանզադյանը:




