Մենք գինին վեհացնող երգեր ունենք, բայց առիթների դեպքում սեղանին գերադասում ենք օղի դնել, մենք նայում ենք Արարատին, ասում, որ այնտեղից իջնելուց հետո Նոյը խաղող տնկեց, գինի քամեց, բայց հայկական գինու մասին աշխարհում գրեթե կամ ուղղակի չգիտեն։ Թեեւ գինու բազմաթիվ մեծ ու փոքր արտադրություններին, մենք հպարտանում ենք հայկական կոնյակով, որը վերջին տարիներին տարբեր որակներ, տարբեր համեր ու տարբեր գույներ ու տարբեր գներ է ձեռք բերել։
Վերջին 200 տարում, կարծես, գինին հայկական իրականության մեջ իր տեղը զիջել է, բայց հենց անկախության շրջանում գինեգործությունը նոր շունչ է փորձում ստանալ։

Հայաստանում գինու ավանդական և աշխարհում գինեգործական փառատոները, զբոսաշրջային տարբեր գոտիներում գինու համտեսները հայկական գինեգործությունը, կարծես, հանում են խորհրդային նիրհից, ու այն նորից հայկական սեղանների զարդը լինելու իր ավանդական տեղն է զբաղեցնում։ Բայց արդյո՞ք դա բավարար է։ Գինեգործության մեջ ի՞նչն է լավը՝ ավանդակա՞նը, նոր տեխնոլոգիանե՞րը, նոր փորձերն ու համե՞րը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թող հայոց գինին մեզ անուշ լինի. հայտնի երգի այս բառերով ենք վերնագրել «Խոշորացույցի» այս եթերաշրջանի վերջին հաղորդումը։ Թեմայի շուրջ զրուցում ենք Գինու ազգային կենտրոնի եւ «Մառան» ընկերության նախագահ նախագահ Ավագ Հարությունյանի հետ։



