Նախորդ դարի 90-ականները հայ հասարակությունը բնութագրում էր խավարի ու սովի տարիներ, 44-օրյայի պարտությունից հետո այլեւս սպառնալիք էր զգում ոչ թե ցրտից ու սովից, այլ մեր երկու հարեւան երկրներից, թեեւ այդ սպառնալիքը մեր անկախ պետականության շրջանում եղել է միշտ։ Կլիմայի գլոբալ փոփոխության կամ տաքացման արդյունքների ականատեսն ըստ երեւոյթին եղանք անցած ամիս Լոռիի եւ Տավուշի մարզերում, մոտ մեկ- մեկուկես շաբաթ առաջ՝ հունիսի 7-10 ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով Հայաստանում զոհվեց 8, վնասվածք ստացավ 57 մարդ։

Իհարկե, ցանկը կարելի է շարունակել, որովհետեւ աշխարհաքաղաքական ներկա պայմաններում եւ տեխնոլոգիական ներկա դարաշրջանում անվտանգային սպառնալիքները բազմացել են։

Արդյո՞ք մարդիկ ավելի պատրաստ են այդ սպառնալիքները դիմագրավելուն, փոխվո՞ւմ են հասարակության մոտեցումը եւ ընկալումները անվտանգության նկատմամբ, կամ կարճ ասաց՝ մենք այսօր «տեխնիկան» ավելի զգո՞ւյշ ենք օգտագործում, քան՝ 50 տարի առաջ։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Անվտանգության ընկալումները հայկական հասարակության մեջ. թեմայի շուրջ խոսում ենք ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանի հետ։



