ԿարևորՀասարակություն
Դեբեդ գետի վարարումն ավերածություններ է առաջացրել Մ-6 միջպետական ճանապարհին (տեսանյութ)
![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/05/Screenshot_2024-05-26-09-43-42-182_com.facebook.katana-edit.jpg)
Դեբեդ գետի վարարած ջրերն այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։
Վարորդներին հորդորում ենք դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։