Շարուկ ակներ

Հայ կինոն 100 տարեկան է. Արցախի ներկայությունը՝ հայ կինոյում․ «Շարուկ ակներ»

— Դու որտեղացի՞ ես։
— Ես ղարաբաղցի եմ։
— Ղարաբաղցի՞ ես։
— Հա։ Կիտաշենից եմ ես։
— Վայ, ես քու լեզվին մատաղ։ Գնա, ախպեր ջան, Ղարաբաղը լավ տեղա, գնա․․․ Պինդ կացեք։

***

— Օսմանլուն ուժեղ է, շատ է ուժեղ։ Եթե նրանք գրավեն Սյունիքն ու Արցախը, տապանաքար կդնեն հայոց աշխարհի վրա։

Առաջին մեջբերումը Դմիտրի Կեսայանցի «Զինվորը և փիղը» ֆիլմի այն տեսարանից է, երբ խորհրդային, այդ թվում՝ հայ զինվորները, «Հորովել» երգի հնչյուննների ուղեկցությամբ դեպի Բեռլին էին քայլում, և գլխավոր հերոսը՝ Ֆրունզե Մկրտչյանը, հայերենով դիմում է հաղթերթի զինվորներին, որոնց մեջ էր նաև Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն (Կիտաշեն) գյուղից Մեծ Հայրենականի մասնակից երիտասարդը։ Եվ երկրորդ մեջբերումը «Հուսո աստղ․ Մխիթար Սպարապետ» ֆիլմից այն տեսարանն է, երբ գլխավոր հերոսը Սյունիքն ու Արցախը չկորցնելու՝ սթափության և զգոնության կոչ էր անում։

Հայ կինոն 100 տարեկան է։

Ինչպիսի՞ն է Արցախի ներկայությունը հայ կինոյում։

Թեմայի շուրջ «Շարուկ ակներ»- ի տաղավարում կզրուցենք կինոգետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Սիրանույշ Գալստյանի հետ։

Կարդացեք նաև

Back to top button