Deloitte խորհրդատվականը հրապարակել է «Ֆինանսական ծառայությունների ապագան՝ ավելի բարձր նշաձող» անվանումով զեկույցը: Փորձագետները թվարկել են առաջիկա 10 տարիներին ֆինանսական ծառայությունների ոլորտում սպասվող փոփոխությունները:
Արևադարձային երկրների համար ամենակարևոր սննդային բույսը և արտահանման գլխավոր բաղադրիչը անհետացման վտանգի առաջ է: Բանանի ցանքատարածությունները տուժում են գրունտային բորբոսի պատճառով: Խոցելի է դաձել Cavendish սորտը, որն ապահովում է բանանի համաշխարհային վաճառքի 95%-ը:
Adidas ընկերությունն իր մարզակոշիկների զանգվածային արտադրությունում նորահայտ հումք կօգտագործի՝ միկելիում բուսական սնկի արմատից ստացվող էկոկաշի: Ուղղահայաց հողօգտագործման մեթոդով «հումքն» արագ է աճում և առատ բերքատվություն ունի: Համավարակի կանոններից ելնելով՝ Միացյալ Նահանգներում հանրային սննդի օբյեկտները տոմատի սոուսը մատուցում են ոչ թե համընդհանուր օգտագործման տարաներով, այլ մեկանգամյա փոքրիկ փաթեթներով: