Մանե Թանդիլյանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցման մասին
Գործազրկության տոկոսն իհարկե կբարձրանա, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, պատասխանելով ԱրարատՑեմենտում սպասվող կրճատումների մասին հարցին։ Նախարարը «Ռադիոլուր»-ին նաև փոխանցեց, որ հաջորդ շաբաթ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված հստակեցումներ կլինեն։
Հարցին, թե հնարավո՞ր է համակարգի կասեցումը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասաց. «Դիտարկում ենք»:
Այս տարվա հուլիսի 1-ից 1974 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը կդառնա պարտադիր: Կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու մասին օրինագիծը խորհրդարանն ընդունել էր։
Սոցապ նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը ժամանակին «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստներից էր ու ակտիվորեն պայքարում էր պարտադիր կուտակայինի չեղարկման համար: