ԿարևորՄիջազգային

ԵՄ խորհուրդը Թուրքիային հրավիրվել է Եվրոպական քաղաքական համայնքի Քիշնևում կայանալիք գագաթնաժողովին

Անկարան հրավիրված է հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը պետք է հաստատվի թուրքական իշխանությունների կողմից, երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից։

«Թուրքիան ԵՔՀ անդամ է և, իհարկե, հրավիրված է Քիշնևում կայանալիք գագաթնաժողովին, սակայն երկիրն է ընտրում իր ներկայացվածության աստիճանը. հետեւաբար, այն հարցին, թե արդյոք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կլինի նախագահ Էրդողանի՝ ընտրություններից հետո առաջին այցի վայրը, պատասխանը պետք է տան թուրքական իշխանությունները», — ասել է մամուլի ծառայությունը։

Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած ԵՔՀ առաջին գագաթնաժողովում Էրդողանը ներկայացրել է Թուրքիան։

Թուրքիայի առաջնորդի խոսնակ Իբրահիմ Կալինը երկուշաբթի օրը Անկարայում ասել է, որ Էրդողանը կարող է հրաժավել Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոս հետընտրական առաջին արտասահմանյան այցերից և մասնակցել Մոլդովայում ԵՔՀ գագաթնաժողովին:

Ընտրված նախագահի առաջին արտասահմանյան այցը նշանակալի է համարվում նրա ապագա արտաքին քաղաքականության առաջնահերթությունները բացահայտելու առումով։ Որոշ եվրոպացի փորձագետների կարծիքով, ԵՔՀ գագաթնաժողովին այցը կմեղմացնի նախընտրական քարոզարշավի ընթացքում Էրդողանի կոշտ հակաամերիկյան հռետորաբանության վերաբերյալ Արևմուտքի ընկալումը: Միևնույն ժամանակ, թուրք ընտրողների համար Քիշնև այցը արևմտամետ քայլ չի թվում, ի տարբերություն, օրինակ, Բրյուսել այցի, նշում են վերլուծաբանները։

Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է Ֆրանսիայի նախաձեռնությամբ 2022թ.-ին։
Ենթադրվում է, որ այս ձևաչափին մասնակցությունը կփոխարինի ԵՄ անդամակցության հեռանկարին այն երկրների համար, որոնց Բրյուսելը ձգտում է ներքաշել իր ուղեծիր,
բայց պատրաստ չէ Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն տալ։ ԵՔՀ-ն ներառում է ԵՄ 27 երկիր, Մեծ Բրիտանիան և 19 ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում:

Back to top button