Մտքի ուժը

Հնի ու նորի փնտրուքների ճանապարհին նաև մութ էներգիա են փնտրում. «Մտքի ուժը»

Նոր ֆիզիկա կամ ֆիզիկա՝ ստանդարտ մոդելից դուրս․  ժամանակակից գիտնականները փաստում են՝ հինը հնացել է, նորը դեռ չի սկսվել։ Նորի միջազգային գիտական որոնումներին մասնակցում են նաև հայ գիտնականները։ Այդ ճանապարհը նրանց տարել է Ճապոնիայի Ցուկուբա քաղաք։ Այստեղ գտնվող արագացուցչի վրա նրանք իրականացնում են միջազգային «Բել 2» գիտափորձը։ Գիտափորձի հիմնական նպատակն է B ֆակտորի ուսումնասիրությունը։ Ի՞նչ է դա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի  գիտաշխատող, գիտական խմբի անդամ Գևորգ Նազարյանն է  բացատրում. «Գլոբալ առումով նոր ֆիզկայի ուումնասիրությունն է։ Եթե մենք խոսում ենք միջուկային ֆիզիկայից, կա կազմավորված մոդել՝ ստանդարտ մոդելը, որը բնութագրում է  տարրական մասնիկները և իրենց փոխազդեցությունները, բոլոր չորս ուժերը։ Արդեն իսկ ձևավորված մոդել է, որը ի վիճակի չէ բացատրել։ Դրանք նոր ֆիզիկա են կոչվում»։  

Մութ էներգիայի մասին էլ տեղեկությունները քիչ են։ Կան մոդելներ, որոնք ենթադրում են, որ մութ նյութը պետք է իր մասնիկն ունենա։ Սա էլ իր անունն ունի՝ աքսիո։ Այն դեռևս հայտնաբերման փուլում է։ Աքսիոնը պետք է լինի մութ նյութի քվանտը ու մասնիկը, ասում է Գևորգ Նազարյանը:

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում գտնվող գիտական խումբը սկսել է գործել 2018 թվականից։ Դրանից երկու տարի հետո դարձել են «Բել 2» գիտափորձի անդամ։ Երկու ավագ անդամ ու երեք ասպիրանտ կա խմբում։ Գիտափորձը նոր է սկսվել`պատմում  է խմբի անդամ Գայանե Ղևոնդյանը։ Արագացուցչի վրա հնարավոր է նույն աշխատանքը տարբեր երկրների գիտնականներ անեն, արդյունավետությունն ավելի հստակ կլինի՝ ասում է Գայանե Ղևոնդյանը։ Նախ հետազոտությունը հայաստանյան խմբի անդամներին են ներկայացնում, հետո երկու շաբաթը մեկ դրանք ներկայացնում են խմբի մյուս՝ միջազգային անդամներին։  Քանի որ դետեկտորում ներգրաված են տարբեր համակարգեր, երբեմն այն կանգնում է։ Սա նշանակում է, որ տվյալների հավաքում տեղի չի ունենում։ Տվյալները սովորաբար   տասնյակ գիտնականներով են փորձում հավաքել։ Անգամ, եթե տվյալներ չի վերցնում, պետք է պատրաստ վիճակում լինի սարքը։ Բայց սարքը Հայաստանում չէ՝ Ճապոնիայում է, ասում է։

Back to top button