ԿարևորՍպորտ

Շատ բան կա Երևանից սովորելու․ Մոլդովայի մարզիչը՝ Եվրոպայի առաջնության մասին

Ծանրամարտի Եվրոպայի առաջնութունը Հայաստանում հիանալի է կազմակերպված՝ Հայաստանի Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Մոլդովայի ծանրամարտի հավաքականի մարզիչ Լեոնիդ Շպակը։

«Ես ոչ մի բացթողում չեմ տեսնում. ամեն ինչ ժամանակին է, ամեն ինչ իր տեղում է, մի շարք նորամուծություններ կան», – ասել է մարզիչը, որն արդեն 15 տարի մարզիկների հետ մասնակցում է Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին։

Մոլդովան առաջիկայում կհյուրընկալի մինչև 17 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, և մարզիչի խոսքով՝ միջոցառման կազմակերպման առումով շատ բան կա Երևանից սովորելու։

«Ասյտեղ մի շատք բաներ ենք նկատել, որոնք չէինք նախատեսել։ Հուսով եմ՝ մենք էլ կկարողանանաք միջոցառումն այս մակարդակով անցկացնել։Ամեն ինչ շատ մատչելի է և շատ հարմարավետ», — նշել է Շպակը։

Back to top button