Դպրություն

Գիտությունը և կրթությունը պետք է ավելի սերտ համագործակցեն․ «Դպրություն»

Տնտեսության համար գիտական հենք պետք է ստեղծեն մեր ինստիտուտները, ուրիշ ինստիտուտներ չկան, հետևաբար, ՀՀ ԳԱԱ կազմակերպությունները, բացի հիմնարար գիտությունից, լրջորեն պետք է զբաղվեն նաև կիրառական գիտությամբ։

Հրանտ Մաթևոսյան

«Այս պահին և՛ բուհական համակարգը, և՛ ակադեմիական գիտական համակարգը ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները։ Այս առանձնահատկությունների մեջ կարելի է թվարկել մի շարք դժվարություններ, որոնք և՛ բուհերի ներսում կան, և՛ ակադեմիայի ներսում։ Եվ ինքնստինքյան թելադրվում է հետևյալ միտքը, որ, եթե երկու տեղում էլ կան դժվարություններ, կան թերություններ, արդյո՞ք այդ համակարգերը մեխանիկորեն միացնելով՝ կունենաք մի այնպիսի նոր համակարգ, որը շատ ավելի արդյունավետ կգործի, քան այն համակարգը, որը այս պահին կա», – ասում է ՀՀԳԱԱ փոխնախագահ, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը։

Խաչատուր Մելիքսեթյան

«Ակնհայտ է, որ գիտության և կրթության ոլորտները այսօր պետք է ավելի սերտ համագործակցեն։ Մեր իստիտուտը խոշորագույն գործատուն է երկրաբանության ոլորտում և իհարկե մեզ այդ համագործակցությունը բուհի հետ այսօր չի բավարարում։ Ջանքերը միավորելու ժամանակն է։ Մեր լավագույն գիտնականները պետք է ընդգրկված լինեն կրթության ոլորտում, որպեսզի կարողանան նորից գրավիչ դարձնել երկրաբանի մասնագիտությունը և կարողանան պատրաստել ժամանակակից կադրեր», – մտահաոգվում է ՀՀԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանը։

Ռաֆայել Բարխուդարյան

«Իմ կարծիքով առկա խնդիրները տարաբնույթ են։ Բայց ամենամեծ խնդիրը և՛ բուհական, և՛ ակադեմիական համակարգերում երիտասարդ մասնագետների բացակայությունն է։ Եթե միավորումները բերելու են այդ խնդիրների լուծմանը, կարելի է և այդպիսի զարգացումներ դիտարկել։ Իսկ եթե այդ միավորումը բերելու է խնդիրների սրացմանը և ակտիվ գործող օրգանիզմների քայքայմանը՝ իհարկե ոչ», – ասում է ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը։

Back to top button