ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Կինոյից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ հասել եմ Երևան․ Նարեկ Ղազարյան․ «Կյանքին ասել այո՛»

«Մինչ վիրավորվելը ես  չեմ գիտակցել, որ պատերազմի մեջ եմ։ Էդ կինոյից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ հասել եմ Երևան ու հիվանդանոցի դիմաց տեսել ծնողներիս արտասվելիս»,-պատմում է 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Ղազարյանը։ Նա ծնվել է 2001 թվականի   հոկտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Հաճախել է երաժշտական դպրոց, զբաղվել սպորտով։ Մինչ զորակոչվելն ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարանի «Ատոմային էներգետիկա» բաժին։ Վեց ամիս անց զորակոչվել է, ծառայել  է Գյումրիի  հակատանկային ուսումնական զորամասում, ապա՝ Արցախի Մատաղիսի շրջանում։  Հոկտեմբերի 14-ին բեկորային վիրավորում է ստացել ոտքից։

Զորացրվելուց հետո շարունակում է ուսումը համալսարանում, միաժամանակ, սովորում «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում։ «Ես բարդույթներ ունեի զոհված տղաների ծնողների հետ շփվելու։ Հիմնադրամ գալով ու Արենի ծնողների հետ ծանոթանալով հաղթահարել եմ այդ բարդույթները, քանի որ նրանք  հնարավություն են տալիս   մեզ շարունակելու իրենց որդու կիսատ մնացած գործը»,-ասում է Նարեկը։

Back to top button