ԿարևորՄշակույթ

«Ֆողմիդաբլը Ազնավուր» երաժշտական նախագիծը կներկայացվի հայ հանդիսատեսին

Դեկտեմբերի 19-ին, ժամը 19․00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հայ դանդիսատեսին կներկայացվի լեգենդար շանսոնիեի՝ Շառլ Ազնավուրի, կյանքի պատմությունը։ «Ֆողմիդաբլը Ազնավուր» խորագրով նախագիծն իրականացվում է Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում։

Նախագիծը բեմադրել է թատերական «այլախոհ» Ժիլ Մարսալան, որը հայտնի է իր «Պիաֆ. Շոու», «Պիաֆ սիմֆոնիկ շոու» և այլ նախագծերով:

Երաժշտական ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է Փարիզի փողոցներ «Բոհեմյան» ժամանակաշրջանում և պատմում աշխարհահռչակ շանսոնյեի անցած ճանապարհը և կյանքի պատմությունը:

Ներկայացման ընթացքում հնչում են Լեգենդի բոլոր ժամանկների սիրված երգերը, յուրօրինակ բեմականացումն ու ձևավորումը ներկայացումը դարձնում է յուրահատուկ ու եզակի՝ դառնալով Շառլ Ազնավուրի երաժշտական ժառանգությանը երբևէ նվիրրված հարգանքի ամենամեծ տուրքը:

Համերգ-ներկայացումը մշտապես գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում և արժանանում բարձ գնահատականների:

Back to top button