Էկոսֆերա

Հայաստանն աշխարհի ամենից անապատավտանգ տարածքների թվում է․ «Էկոսֆերա»

Կլիմայի փոփոխության և մարդու անկառավարելի գործունեության հետևանքն այսօր Հայաստանում դեգրադացված հողերի ավելացումն է։ Խնդիրն օրհասական է, հետևանքը՝ տարեց տարի ավելացող սոցիալական ու տնտեսական խնդիրները։

Հանրապետության 80 տոկոսը գտնվում է անապատացման և հողերի դեգրադացիայի ազդեցության տակ, որոնց թվում շուրջ 30 տոկոսը, խիստ դեգրադացված կամ անապատացված տարածքներն են, իսկ մնացածը՝ անապատավտանգ։

Եթե խոսենք պատճառներից, ապա դրանք տարբեր են պայմանավորված և՛ բնական, և՛ մարդկային գործոններով, մասնավորապես՝ մեր երկրի աշխարհագրական դիրքով, բնակլիմայական պայմաններով, մարդ-բնություն փոխահարաբերության արդյունքում գոյություն ունեցող ոչ ճիշտ բնօգտագործման արդյունքով և այլն։

Տասնամյակներ շարունակ այս խնդրով զբաղվող գիտնական, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանի խոսքով՝ խնդիրը տարեց տարեց ավելի է սրվում և Հայաստանն այսօր դասվում է աշխարհի առավել անապատավտանգ տարածքների թվին։

«Պրոցեսն անընդհատ խորանում է։ Այսօր մեր հանրապետությունն անընդհատ խորացող էկոհամակարգերի դեգրադացվող տարածքներից մեկն է ՝աշխարհի մասշտաբով»։

Back to top button