Ծովահայեր

Կապույտ մոլորակից դեպի Կարմիր մոլորակ. ջուրը՝ տիեզերքում. «Ծովահայեր»

Տիեզերք, գիտություն, տեխնոլոգիաներ, արվեստ և երաժշտություն.

Հայստանում տեղի ունեցող համաշխարհային իրադարձությունը՝ «50 տարի Մարսի վրա» խորագիրը կրող «Սթարմուս 6-րդ» փառատոնը նվիրված է Կարմիր մոլորակի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

Իսկ Մարս 3-ը դեպի Կարմիր մոլորակ է տեղափոխել հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի ստեղծած ProP-M ռոբոտը:

Աստղակենսաբաններն ասում են՝ «փնտրիր ջուր». սա է այն սկզբունքը, որն ուսումնասիրում է կյանքի գոյության հնարավորությունը Կապույտ մոլորակից՝ Երկրից դուրս: 2018-ին գիտնականներն առաջին անգամ ապացույցներ գտան Մարսի վրա ջրի առկայության մասին՝ հեղուկ վիճակում։ Մոտ 20 կմ լայնությամբ լիճը գտնվում է մոլորակի հարավային բևեռի մոտ և ծածկված է հաստ սառցե շերտով։ Բացահայտումն արվել է Mars Express միջմոլորակային կայանի վրա տեղադրված Marsis ռադարի միջոցով։

«Գուցե դա շատ մեծ լիճ չէ, սակայն առաջին անգամ հիմքեր կան ենթադրելու, որ կա նաև մշտական հեղուկ ջրի ջրամբար Կարմիր մոլորակի վրա»,- ասել է Իտալիայի աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի պրոֆեսոր Ռոբերտո Օրոսեյը, ով ղեկավարել է հետազոտությունը:

2021-ին հեղինակավոր ամսագրերն ազդարարեցին, որ Երկրից 12.88 միլիարդ լուսատարի հեռավորության վրա SPT0311-58 համակարգի երկու գալակտիկաներից մեկում հայտնաբերվել է ջուր։ Սա ջրի ամենահեռավոր հայտնաբերումն է գալակտիկայում, որն ակտիվորեն աստղեր է ձևավորում։

ALMA-ի (Atacama Millimiter submillimiter Array) դիտարկումների շնորհիվ, Իլինոյսի համալսարանի աստղագետ Սրիվանի Յարուգուլի ղեկավարած հետազոտությունը ներառում է SPT0311-58-ում առկա մոլեկուլային գազի մանրամասն ուսումնասիրություն: Գալակտիկան ունի H2O-ի և ածխածնի մոնօքսիդի առատություն, ինչը ենթադրում է, որ մոլեկուլների ձևավորումը տեղի է ունեցել աստղերի առաջին տարրերի սինթեզից անմիջապես հետո:

ALMA, located in the Chilean Atacama desert

Հայտնի է, որ աստղերն առաջանում են խոշոր միգամածություններում, որոնք հիմնականում կազմված են ջրածնից, հելիումից և տիեզերական փոշուց, որոնց հիմնական ջերմաստիճանը մոտ -263 °C է։

Միջին վիճակագրական քաղաքացիների կամ, այսպես ասած, ոչ գիտական մարդկանց մոտ այս թեմայի շուրջ հարցերը շատ են օրինակ՝ ի՞նչ տեսքով է ջուրը հանդիպում տիեզերքում, հեղո՞ւկ, գոլորշի՞, թե՞ սառցե փշուրների տեսքով։ Արդյո՞ք մեզ ծանոթ քիմիական կազմվածքը՝ H2O -ն ունի, թե՞ այլ է քիմիական կազմը օրինակ՝ Դետերիում, կամ ինչպես ասում են՝ «ծանր ջրի» տեսքով է հանդիպում։

  • Տիեզերական ջուրն ինչպե՞ս է նշմարվում,
  • Նմա՞ն է արդյոք մեր իմացած ջրին,
  • Նպաստո՞ւմ է աստղերի ծնունդին։

Ջուրը՝ տիեզերքում թեմայի շուրջ «Ծովահայերի» ուշագրավ տեղեկություններ է հայտնում աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմտիկական գիտությունների դոկտոր Տիգրան Մաղաքյանը, ով 1975 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում։

Back to top button