ԿարևորՀասարակություն

Պեղումներ` «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում

ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղումներ են իրականացվում «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում։

Հնագիտական աշխատանքները հիմնականում ընթանում են պարսպապատի և երկու բաղնիքների տարածքում, որոնց ընթացքում հայտնաբերվել են կառույցների ճարտարապետական տարբեր մանրամասներ, պատեր, հատակներ։

Պեղումների ընթացքում բացվել են բաղնիքների հիպոկաուստ հատակները, ջրամատակարարման համակարգի խողովակաշարերը, ջրավազաններ և այլն, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ժամանակաշրջանի կառույցների, կառուցվածքային առանձնահատկությունների մասին:

«Լոռի Բերդ»-ի տարածքում բացվել են հնագիտական տարբեր շերտեր, հայտնաբերվել են մեծ թվով հնագիտական իրեր, որոնց թվում հասարակ և ջնարակված խեցեղեն, ծխամորճներ, մետաղադրամներ, ուլունքներ, զարդեր, բաղնիքի ծորակներ, նետասլաքներ, շքաղյուսներ :

Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկ.՝ Արման Նալբանդյան)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած առանձին դրամաշնորհով։

Back to top button