Հաջողության նոտա

Ստեղծագործելն իմ ինքնությունն է․ սցենարիստ Անահիտ Մովսիսյան․ «Հաջողության նոտա»

Առաջին մասնագիտությամբ արաբագետ Անահիտ Մովսիսյանը ստեղծագործում է փոքրուց: «Կյանքի ամեն վայրկյանն ու փոքր առիթը գրելու թեմա ու սեր են տալիս: Գրելն ապրելակերպի պես մի բան է»,- ասում է նա:

Սկսելով իր ստեղծագործական ուղին «Մենք ու Մենք» դպրոցական թերթից, այնուհետև տպագրվել է «Կանչ» թերթում: Տարիներ անց ստանալով սցենարիստ-ռեժիսորի երկրորդ մասնագիտությունը, աշխատել է Հայաստանում առաջին հայալեզու մանկական մուլտերի ու ուսուցողական հաղորդումների յութուբյան ալիքում: Այժմ նա պատրաստվում է տպագրել իր մի քանի վիպակների ու խոհերի ժողովածուն:

Back to top button