Բիզնես բանաձև

Խնայել ամռանը, որ լույս լինի ձմռանը. Ճապոնիան անցավ էլեկտրախնայող ռեժիմի․ «Բիզնես բանաձև»

Հուլիսի 1-ից Ճապոնիան անցավ էլեկտրաէներգիայի խնայողական ռեժիմի: Բնակիչները լվացքի մեքենան կմիացնեն միայն մեծ քանակությամբ հագուստի համար, իսկ կազմակերպություններն ընդմիջման ժամերին կանջատեն լույսերը:

2022թ.-ի ցուրտ ձմռանն այդ երկրում էլեկտրաէներգիայի պակասը կհասնի 3.5 մլն կՎտ-ի: Ռուսական գազից հրաժարվելու պատճառով ցուցանիշը կավելանա 4 մլն կՎտ-ով։

Մոլորակի տնտեսությունը դժվար թե վերադառնա վերջին 10 տարիների ցածր գնաճային մակարդակին. Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարը հոռետեսական կանխատեսումներ ունի գնաճի մասով:

Ավստրիական գարեջրի կուսակցությունը օրեր առաջ կատարել է 2 տարի առաջ ընտրողներին տված խոստումը: Վիեննայի կենտրոնում ժամանակավորապես բացվել է գարեջրի շատրվան:

Back to top button