ԿարևորՄիջազգային

Շվեդիայի եւ Ֆինլանդիայի դեսպանները ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնեն մայիսի 18-ի առավոտյան

Չորեքշաբթի՝ մայիսի 18-ի առավոտյան, Շվեդիան և Ֆինլանդիան համատեղ հայտ կներկայացնեն` ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Այս մասին երեքշաբթի Twitter-ում հայտնել է դաշինքում Ֆինլանդիայի ներկայացուցչությունը։

«Ֆինլանդիայի դեսպան Կլաուս Կորհոնենը և Շվեդիայի դեսպան Ակսել Վերնհոֆը վաղը՝ CET-ի ժամանակով 08:00-ին (Մոսկվայի ժամանակով 09:00-ն,- նշում է ՏԱՍՍ-ը) նամակներ կհանձնեն ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգին՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը դիմելու իրենց երկրների շահագրգռվածության մասին», — ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆինլանդիայի խորհրդարանը երեքշաբթի հավանություն է տվել ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկին, 188 պատգամավոր կողմ է քվեարկել, 8-ը դեմ են եղել կազմակերպությանն անդամակցելու դիմումին։ Շվեդիայի կառավարությունը երկուշաբթի էր հավանություն տվել դաշինքին անդամակցությանը:

Back to top button